Այսօր Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ առանց ընդմիջման են աշխատելու, ինչն էլ տարաձայնություններ է առաջացրել։ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ դա անընդունելի է, քանի որ` նախագծերը պետք է մանրամասն քննարկել, իսկ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, որ մանրամասն քննարկել ասելով նկատի ունեն այն, որ 35 օրենքանոց փաթեթը քննարկում են մեկ օրանոց ընթացակարգով:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին նշել է. «Կարծում եմ` բոլորս պետք է հասկանանք, որ մեր աշխատատեղը այստեղ է, եթե ինչ-որ մեկը շտապում է, թող գնա։ Մենք պետք է աշխատենք մինչեւ օրակարգի սպառումը»:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Քանի որ նիստը արտահերթ է, շատ հաճախ նման դեպքեր ենք ունեցել, պետք է ավելի օպերատիվ աշխատենք, ու եթե անհրաժեշտ լինի, հետագայում եւս մի նիստ կավելացնենք։ Շտապող չկա, կաշխատենք մինչեւ ուշ ժամ, մինչեւ օրակարգը սպառվի»։