▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ինչ-որ մեկը վախենում է էդ տեսակ ֆիլմ նայել, նա վախենում է իր քնած ցանկությունների արթնացումից. Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քանի առիթա կամ ալիք ա,սրտիցս էկածը ասեմ,բայց ավելի հավասարակշռված :))).

1) Գեղարվեստական ֆիլմ նկարահանելու համար , բացի իր ասպարեզում նվաճած բարձունքները և բացի վաստակը , որպես կինոմատոգրաֆիայի արժեքավոր արտադրանք , աշխարհին հետաքրքրում է մարդ(ֆիլմի հերոս) ,ով անձնական կյանքում ունի նաև տարօրինակություններ, բարդություններ, բարդույթներ:Համաշխարհային դեմքերի Բազմաթիվ օրինակներով կարող եմ գալ հասնել մինչև Ջոկեռ:

2)Եթե ինչ-որ մեկը վախենում է , էդ տեսակ ֆիլմ նայել, կարելի է ասել ,որ նա վախենում է իր ներքին քնած ցանկությունների արթնացումից:

3) Մենք փոքրուց շատ շատ ենք նայել ֆիմեր , բոյվիկներ , մարդասպանություններ , տրաքոցներ , պաթուններ : Դրանցից ես ու իմ սերնդակից շրջապատս ,չդառանք ոչ մարդասպան ,ոչ բոյեվիկ : Ավելին ասեմ պատանի տարիքում երկրպագելով Մայքլ Ջեքսոնին,միևնույննա մաշկիս գույնը չփոխեցի , իսկ այն ֆիլմը որտեղ Առնոլդ Շվարցնեգերը հղիանում ա , ոչ մեկիս չստիպեց հղիանալԵս ունեմ նկարիչ ըկերներ ,որոնք Վան Գոգի մասին նկարահանած ֆիլմը նայել են մի քանի ագամ , բայց մինչ օրս , Փառք Աստծո, ունեն 2 ականջ:

4)Եթե խոսում են Քրիստոնեական արժեքներից , բայց շատ չարացած ու դեստրուկտիվ և պատրաստ են կացնահարել մարդուն, ով դուրս է իրենց պատկերացումներից, ապա այդ մարդկան միայն թվում է ,թե նրանք մոտ են Քրիստոնեական արժեքներին:

5)Ես շատ ուրախ եմ, որ Հայ ժողովուրդը այսքան պահպանողական է, ինքս արժեվորում եմ մեր ավանդույթները, բայց եթե ուզում ես ապրել , դեմոկրատական երկրում ,օրենքի հավասարությամբ , զարգացած տուրիզմով ,բարձր թոշակով , բավարար աշխատավարձով , ապահովվածության զգացումով, ,որտեղ օրենքի դիմաց բոլորը հավասար են ,ուրեմն գիտակցիր ,որ այդ երկրում սուր պիտի լինի դրված ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔԻ պաշտպանության հարցը : Եթե ոչ, նորից դարձիր միապետություն, բայց մի բողոքիր աղքատ , հալածված ստրուկի կյանքից:

6)Եթե իկապես հետաքրքում է թե ինչ ֆիլմեր պետք է ցուցադրվեն մեր տներում , մեր երկրում , խնդրում եմ ,ուրեմն սկսեք այսօրվա եթերում եղած հայկական արտադրանքից, որտեղ ամողջ օրը ցուցադրվում է , թե ով ոնց գողացավ մյուսի էրեխուն , թե ով ոնց սպանեց ընկերոջ հորը , թե ոնց կտրեց սիրած աղջկա քիթը, թե ոնց ,ինչ որ մեկը ընկերոջ կնոջից երեխա ունեցավ, բայց երբեք չասեց ,որ դա իր երեխան ա , իսկ 367սերյայում , ասեց և նա դանակը մտցրեց ընկերոջ սիրտը:

Իհարկե կասեն այդ ֆիլմերի դեմ էլ ենք բողոքում , բայց ռեյտինգը վկայում է, որ հավեսով նայում են» :

Կարդացեք նաև՝ Նախկին կոռումպացված պաշտոնյաները կոմայգիով էին անցում՝ մինչև իրենց ադաթական տուն վերադառնալը Սոս Ջանիբեկյանի սկանդալային գրառումը

Սոս, դու տարիներ շարունակ ապրել ես նախկին իշխանության ներկայացուցչի TV-ում ստացած գումարներով. Անահիտ Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին