▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե իշխանության գան նրանք, ում մասին խոսում ենք, ես ու ՀՔԾ պետը առնվազն կգնդակահարվենք. Վանեցյան

 

 

Եթե էլի ձայնագրություններ կան, թող հրապարակեն, ցանկացած մեր ասած բառի համար պատասխան ենք տալիս: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ամեն ինչ արվում է օրենքի շրջանակում: Եթե այսօր մի պահ լինի փոփոխություն եւ իշխանության գան այն մարդիկ, որոնց մասին մենք խոսում ենք, առանց քննարկելու՝ հիմք կա, թե չկա, թույլ է, թե ոչ, ես եւ պարոն Խաչատրյանը առնվազն կգնդակահարվենք»,- հայտարարեց Վանեցյանը:

 

 

 

 

 

 

 

 

Նա ընդգծեց՝ ինքն ու ՀՔԾ պետը ոչ միայն գործընկերներ են, այլև՝ ընկերներ ու հեռախոսով շատ բաներից են խոսում ու շատ հաճախ: Իր հերթին Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով ձայնագրության այն հատվածին, որտեղ Յուրի Խաչատուրովի մասին ասում է՝ թող երկու օր նստի, խելքը գլուխը կգա, ցուցմունք կտա, ասաց. «Մասնավոր զրույց էր, ինչ-որ կարծիք եմ հայտնել, հիմա խելքները գլուխները հավաքում են, թե չեն հավաքում... մարդ կա՝ հավաքում է, մարդ կա չի հավաքում, դա ի՞նչ խնդիր է: Այո, ես գտնում եմ, որ եթե Խաչատուրովը կալանավորվեր, նախաքննության համար արդյունավետ կլիներ»:

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ Արդյո՞ք օրենքը թույլ է տալիս, որ ՀՔԾ պետին կամ ԱԱԾ տնօրենին գաղտնալսեն. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու և ձայնագրության վերաբերյալ

ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը Քոչարյանի, Խաչատուրովի կալանքի մասին գաղտնալսվել է

Ոմանք ուզում են ծլկել, թույլ չեմ տալու... Փաշինյանը՝ սկանդալային ձայնագրության մասին

Քայլեր ենք ձեռնարկելու, որ Սեյրան Օհանյանը երկրից չհեռանա. ՀՔԾ պետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին