▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե իշխանությունը թալանում է, անխուսափելիորեն պիտի թալանի բնակչությունը

Այն, ինչ այսօր կատարվել է «Երևան Մոլ»-ում, կատարվում է շատ հաճախ՝ ՀՀ Կառավարության նիստերում և Համայնքների ավագանիների նիստերում: Հիմքուն ընկած է հետևյալը. կառավարությունը /կամ՝ համայնքը/ հաճախ «զեղջով»  /իրականում՝ իրական արժեքից ցածր, երբեմն էլ՝ շա՜՜՜՜՜տ ցածր գնով/ գույք, տարածք... վաճառել, որպես կանոն նախապես համաձայնեցված է լինում գնորդի/գնորդների հետ և, շատ նեղ շրջանակներում իրազեկում անելով՝ վաճառքն իրականացվում է շատ արագ: Օրինակ, տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանը պետք է թանկացներ վաճառվող հողի արաժեքը: Որոշումն ընդունելու նախորդ օրը նույնիսկ՝ գիշերը ցածր գներով հողերը վաճառվեցին մերձավորներից ահագին թվով մարդկանց, իսկ հաջորդ օրը հայտարարվեց թանկացման մասին: Կարող եք հետաքրքրվել, թե ովքեր են գնել քաղաքապետարանից էժան գնով վաճառված հողերը ընդամենը մոտ տաս տարի առաջ և ինչ գներով, այդ թվում՝ վաճառքի ժամկետները: Կտեսնեք, որ մի օրում հարյուրավոր կտորներով հողեր են վաճառվել ամենաէժան գներով, իսկ գնորդների մեծ մասը մեզ բոլորիս շա՜տ հայտնի մարդիկ են: Մի գիշերվա մեջ... Ինչո՞վ նման չի ԵՐևան Մոլի զեղջած ապրանքը գնելու ցանկություն ունեցող մարդկանց գրոհին: Ավելորդ չեմ համարում կրկնել՝ ամեն եղկելին, որ տեղի է ունենում հանրության մեջ, ծնվում և կատարվում է նախ և առաջ իշխանության շրջանակներում և ապա՝ պատճենվում հասարակական ավելի ցածր շերտերում: Եթե իշխանությունը թալանում է, անխուսափելիորեն պիտի թալանի բնակչությունը: Զուսպ և օրինավոր իշխանությունների պարագայում զուսպ և օրինավոր է նաև հասարակությունը:

Հրանուշ Խառատյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին