▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Մոնթեն կենդանի լիներ, ազատամարտիկներն այսօր նստացույց չէին անի . Կիմա Եղիազարյան

Մոնթեն ինձ համար առեղծված է:

Ղարաբաղյան պատերազմի տարիներին, ես՝ թիկունքում ապրողս, շատ քիչ բան էի լսում նրա մասին, եթե չասեմ՝ ոչինչ էլ չէր ասվում Մոնթեի մասին:

Իսկ երբ ՀԵՐՈՍԸ զոհվեց, դրանից հետո միայն ինչ-ինչ տեսանյութեր ցուցադրեցին, որոնք այս կամ այն չափով բացահայտում էին Մոնթեի կերպարը:

Այդ կադրերը լավագույնս են բացահայտում ասֆալտի ֆիդայու եւ իրական մարտիկի տարբերությունը:

Կնոջը՝ Սեդային մեկ-երկու անգամ հանդիպել եմ, ու նրա միջոցով եմ հասկացել, թե իրականում ինչ խմորից էր հունցված Մոնթե-Ավոն...

Ափսոս, ափսոս, ափսոս..

Բայց մի բան հստակ է՝ եթե Մոնթեն այսօր կենդանի լիներ, շատ հնարավոր է ազատամարտիկները նստացույց անելու առիթ ու ցանկություն չունենային...

Կիմա Եղյազարյանի գրառումը

Ֆեյսբուք 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 20-րդ տարելիցն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին