▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մտել եք ԵՏՄ, ապա կարգին պահեք ձեզ.մտածե՞լ եք, որ Պուտինին կարող են բողոքել

«Պարոն Միրումյան, մի անգամ գովացել եմ Ձեզ, ես հետ եմ վերցնում իմ խոսքերը, որովհետև մասնագետը սա չի կարող պաշտպանել:  Եթե բազային կրթությունը տնտեսագիտությունն չէ,զգույշ եղեք արտահայտվելուց, իսկ, եթե  բազային կրթությունը տնտեսագիտությունն է, ապա հետևողական եղեք: Դուք չեք կարող հարկը դիֆերենցել: սահմանադրությամբ բոլոր քաղաքացիները հավասար են: Մենք այս օրենքն անպայման կտանենք Սահմանադրական դատարան: Դուք արդեն առաջնահերթություննե՞ր եք դնում մասնագիտությունների ու աշխատանքի մեջ: Ես ինչի՞ պիտի վճարեմ աշխատողի համար, որը գնալու է ինչ-որ օլիգարխի համար դրսում աշխատի: Եթե ուրիշ բան գիտեք, եկեք մեզ սովորեցրեք, մենք էլ գնանք երեխեքին սովորեցնենք: Ասում ա՝ եթե Պողոսն նույն գործն անի ՌԴ-ում, կվճարի 13 տոկոս եկամտահարկ, իսկ եթե ՀՀ-ում՝ 24 տոկոս, ինչի՞: Մնում ա՝ բոլոր Պողոսներն այնպես անեն, որ աշխատեն Ռուսաստանում: Այսինքն, ՀՀ քաղաքացիներն արտերկրում աշխատելով են մեր ՀՆԱ-ն լցնելու: Երբևիցե մի տեղ հավաքվել, ձեր նախագահի հետ խոսե՞լ եք: Էս ի՞նչ եք անում: Երբ ասում ենք, թե  մտածե՞լ եք, որ Պուտինին կարող են բողոքել, Էստեղ մեկն ասաց, թե յուղ եմ վառում: Խոսքերը պահեք ձեզ: Ցույց կտանք, թե յուղը ոնց է վառում և ոչ միայն խոսքերով: Լավ հիշեք, թե ինչ եք խոսում: Վերջին հաշվով դուք Ռուսաստանին էլ եք «գցում»: Ես կողմ չեմ քվեարկել ԵՏՄ միանալուն, սակայն եթե մտել եք ԵՏՄ, ապա կարգին պահեք ձեզ: Սենց ո՞նց կարելի է աշխատել»,-ԱԺ-ում ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններին, որով նախատեսվում է հարկային դաշտ բերել արտագնա աշխատանքի մեկնողներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին