▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե սպորտով չզբաղվեմ, ինձ համար ինչ-որ այլ զբաղմունք կգտնեմ. Միհրան Հարությունյան

Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը խոսել է անարդար մրցավարության և առաջիկա ծրագրերի մասին․

«Կողոպտեցին իմ երկիրն, իմ ժողովրդին, բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են սպորտը: Հիմա ես մեծ ցավ եմ ապրում: Ինձ փրկում է միայն այն միտքը, որ ողովուրդն ինձ հետ է: Բոլորն ինձ գրում ու քաջալերում են: Գոտեմարտից և պարգևատրման արարողությունից հետո զգում էի, որ էլ չեմ ցանկանում ինչ-որ կապ ունենալ սպորտի հետ: Չեմ ցականում տեսնել 55-ամյա հորս արցունքները, մորս, եղբորս, քույրերիս ապրումները: Հիմա պետք է հանգստանամ, ձեռքիս վնասվածքը բուժեմ։ Հետո միայն վերջնական կորոշեմ, թե ինչ պետք է անեմ: Եթե սպորտով չզբաղվեմ, ինձ համար ինչ-որ այլ զբաղմունք կգտնեմ»,- նշել է Հարությունյանը։

Աղբյուրը՝ mamul.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին