▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Վովա Գասպարյանն ու Ռուբեն Հայարապետյանը չեն հրամայել, թող պարզեն, թե ով է եղել. Շահեն Հարությունյան

Ցանկանում եմ շատ կարճ մեկնաբանել և մանրամասնել մարզադաշտում տեղի ունեցածը։ 
2009-թվականից սկսած ամեն բան արել եմ, որպեսզի ներկա գտնվեմ մեր հավաքականի բոլոր հանդիպումներին, որոնք տեղի են ունենում Երևանում։ Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպումը հերթական հանդիպումն էր, որին պետք է մասնակցեի ես։ 
Նախօրդ հանդիպմանը՝ Հայաստան Պորտուգալիա խաղի ժամանակ անցկացրել եմ քաղաքական ակցիա։ Քանի որ ակցիան հաջողությամբ էր ավարտվել հետևաբար այն կրկնելու կարիք չունեի։ Նաև Առաջին լրատվականին տված հարցրազրույցում նշել եմ, որ այլևս Հայաստանում նման բան չեմ անելու։ 
Երեկ գնացինք մարզադաշտ ես և ընկերներս։ Սարսափելի վերահսկողություն էր մեր վրա։ Ոստիկանական բազմաթիվ շարքեր էին տեղակայված մարզադաշտում։
Դեռ հանդիպումը չսկսված մեզ մոտեցավ ՀՖՖ նախագահը և ասեց, որ ցած իջնեմ։ Իջա, մի քանի րոպե զրուցեցինք։ Զգուշացնում էր ինձ, որ չկրկնեմ նախօրդ անգամվա իմ ակցիան, զգուշացնում էր սև ցուցակի և պատժամիջոցների մասին։ Եթե ես ունենայի ցանկություն կրկնել ակցիան, ապա իմ համար էական չէր լինի ոչ մեկի կողմից զգուշացումները։ Բայց քանի որ, ես մտադրությու չունեի ներխուժել դաշտ, հետևաբար իմ և ՀՖՖ նախագահիի միջև եղած խոսակցությունը նորմալ ավարտ ունեցավ, և ես իեն տեղեկացրեցի, որ նման մտադրություն չունեմ։
Առաջին խաղակեսը անցկացրեցինք, երկրպագելով մեր հավաքականին ոստիկանության համազգեստով և քաղաքացիական հագուստով ոստիկաններով շրջապատված։ Համակերպվեցինք այն մտքի հետ, որ պետք է ուշադրության տակ պահեն մեզ։ Երբ ընդմիջումը սկսվեց, որոշեցինք գնալ հյութ գնելու։ Երբ տեղաշարժվեցինք մեր հետևից սկսեցին գալ 4 համազգեստով ոստիկան և 4 քաղաքացի, որոնք ըստ Օսիպյանի ոստիկան էին և կատարում էին գաղտնի հանձնարարություն։ Անդադար հետապնդում էին ամբողջ մարզադաշտում։ Երբ հասանք այն կետին, որտեղ վաճառում էին հյութեր, այդ հատվածի կարգադրիչը իմ և ընկերոջս հրեց և փակեց դարպասը արգելելով այդտեղ մտնել։ Ասեց, որ մենք ուրիշ տեղից պիտի գնենք։ Իսկ այդ ուրիշ տեղից մեզ ասում էին, որ այնտեղից պիտի գնենք, որտեղից որ եկել ենք։ Եվ այդպես այսկողմ այնկողմ գնալով 15 րոպեում չկարողացանք գնել ոչինչ։ Երբ սկսվեց երկրորդ խաղակեսը ոստիկանների թիվը ավելացավ։ Նրանք այնպես էին մեր դիմաց շարվել, որ հնարավոր չէր դիտել ֆուտբոլը։ Եվ եթե առաջին խաակեսում մենք հանդուրժեցինք այդ իրավիճակը, ապա երկրորդ խաղակեսում մենք չէինք կարող հանդուրժել։ 
Ես ինքս անդադար տեղաշարժվել եմ այս ու այն կողմ։ Եթե ես եկել եմ հանգիստ խաղը դիտելու ու երկրպագելու մեր հավաքականին, իսկ իրենք ինձ խանգարում են, անդադար լարվածության մեջ են պահում, խոչնդոտում են մեր դիտմանը և տեղաշարժը, ապա իմ քալերը արդարացված եմ համարում։ Այո՛ ամբողջ հարավային տրիբունայում 30-40 համազգեստով և քաղաքացիական հագուստով ոստիկանների եմ այս ու այն կողմ բերել։ Ես երկրորդ խաղակեսում ֆուտբոլ չեմ կարողացել դիտել։ Այնքան էր թեժացել վիճակը, որ հավաքականին սատարելու եկած ֆուտբոլասերները ոստիկանությանը գոռում էին թողեք ֆուտբոլ նայենք, և գրեթե ամբողջ ստադիոնն էր այդ վանկարկում։ Ասեմ, որ արարքս նպատակ չի ունեցել, ինձ ուշադրության կենտրոնում պահելու համար։ Ինքս կանխել եմ, որ երկրրպագուներից շատերը չվանկարկեն իմ անունը, քանի որ ես դրա համար չէի անում, ինչ որ անում էի։ Իհարկե անչափ շնորհակալ եմ այդ երկրպագուներից։
Երբ որ ամբողջ տրիբունայով ընկած հետևիցս ինձ էին ման գալիս մոտ 30 րոպե, ես հասկացա, որ անհնար է այլևս ֆուտբոլ դիտելը։ Նստեցի ոչ իմ տոմսին նախատեսված կարգում և նստարանին, որ գոնե վերևից կարողանամ դիտել։ Մոտեցան մի խումբ կարգադրիչներ և հարցրին տոմս ունեմ թե չէ։ Տոմսս տեսնելով, ասեցին, որ իմ տեղում պիտի նստենք։ Եվ երբ մենք համաձայնության եկանք, որ ես և ըկերներս նստում ենք մեր տեղում, չշարժվելու պայմանով, ոստիկանությունը չի խոչդոտում մեր դիտումը, շարժվեցինք դեպի մեր տեղերը։ Երբ հասանք դեպի տրիբունա բարձրացող աստիճաններին, քաշքշուք սկսվեց, հրմշտոց միանգամից սարսափելի թվով ոստիկաններ և կարգադրիչներով շրջապատեցին, օլորելով թևերս, հրեցին աստիճաններից ցած, ապա հայհոյանքներով ընկան հետևիցս։ Այդ պահին իմ մեկ ընկերն էր հետս, իսկ մյուս երկուսը մի քանի րոպե հետո իջան։ 
Իսկ ընկեր Օսիպյանը պատասխան հայոհայնքներ լսելուց շատ վրդովվեց։ Ի՞նչ է, իրեն թվում է՞ր, թե լուռ պիտի հետևեմ իրենց գործողություններին և հայհոյանքներին։
Վնասվածքիս հետ կապված ասեմ, որ հրմշտոցի և ինձ խաղադաշտից հեռացնելու հետևանքով ոտնաթաթս ստացել է 2-րդ աստիճանի սալջարդ։ Հիվանդանոցից գիշերը եկել եմ տուն, բժիշկը նշանակել է 3-4 շաբաթ անկողնայինն ռեժիմ։
Բայց դեե կարևորը հոգու ամրությունն է։
Իսկ հիմա իմ կարծիքը։ 
Միանշանակ սա սադրանք էր, որի հրամանը իմ համար անհայտ է։ Եթե ոչ Վովա Գասպարյանն է այդ հրամանը տվել, և ոչ Ռուբեն Հայարապետյանը, ապա թող իրենք պարզեն թե ով է եղել այդ հրաման տվողը, որը նաև հերթական անգամ սևացնում է իրենց։ 
Հ․Գ․ Այն մարդիկ, ովքեր իմ պահվածքը մարզադաշտում համարում են սխալ( ոստիկաններին այս ու այն կողմ տանելը), ապա միայն կասեմ, որ Ձեզանից ոչ մեկին հաճելի չի ինի ննման իրավիճակում ֆուտբոլ նայելը, իսկ հետո ընդհանրապես չնայելը։
Անչափ շնորհակալ եմ բոլորից ովքեր անհանգստանում են։ Շնորհակալ եմ երկրպագուներից աջակցելու համար։ Շնորհակալ եմ ովքեր եկան հիվանդանոց։ Շնորհակալ եմ ընկերներիս և առհասարակ բոլորից։

Շահեն Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին