▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե զոհերի ծնողները դուրս գան այդ վիճակից, որտեղ ուզում է լինի Նիկոլը, նրանց ձեռքից չի կարող ազատվել

«Մենք տարածքներ ենք ազատագրել որպես անվտանգության գոտի, որտեղ առնվազն 20 հազար զինվորական էր ապրում իր ընտանիքով: Այդ մարդանց համար պետք է տուն կառուցեին ու անհրաժեշտ ենթակառուցվածքներ լինեին»,- ասուլիսում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին ու դրանց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի արձագանքներին:

Նրա խոսքով, որտեղ բանակ կա, այնտեղ պետք է լինեն բնակավայրեր, հարևանությամբ պետք է ստեղծվեն անհրաժեշտ շինություններ, որոնք սպասարկեն բանակին:

«Պարտավոր ես անել այդ ներդրումները, կապ չունի, թե երբ է լինելու փոխզիջումը, պետք է բանակի համար ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքները: Տարածքները՝ 5+2 տարբերակով վերադարձնելու պայմանով ոչ մի խոսք չէր գնում, որ այնտեղի բնակչությանը պետք էր տեղահանել: Միշտ ասել ենք, որ առնվազն եղել է 500 հազար փախստական, որոնք Բաքվից ու Սումգայիթից եկել էին, բնակվել այդ տարածքներում: Ոչ մեկ չէր կարող ասել այդ բնակչությանը, որ պետք է այդտեղից տեղահանվես ու տներդ էլ վառես, որը արեցին հայրենիքի դավաճան թշնամի Նիկոլն ու նրա կինը»,- ասաց Գ.Իսագուլյանը:

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը կարողանում էր հավասարակշռված քաղաքականություն վարել, շատ լավ գիտեր Իլհամ Ալիևին.

«Հիմա խորամանկում էր, ճիշտ էր բանակցում, բայց կարողանում էր ժամանակ շահել»:

Գ. Իսագուլյանի խոսքով, եղել են շատ հարցեր, որոնք Հայաստանի ու Արցախի իշխանությունները քննարկվել են միասին.

«Չի եղել մի բան, որ Լևոն Տեր Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը Արցախի իշխանություններից գաղտնի պահեն: Նա նշեց, որ չի կարելի իշխանությունը փոխանցվել մեկին, ով Արցախյան պատերազմում անմիջական մասնակցության չի ունեցել»:

Խոսելով ընդդիմության քայլերի մասին, Գ.Իսագուլյանն ասաց, որ կազմակերպվելու են ընտրություններ առանց Նիկոլ Փաշինյանի.

«Վստահ եմ, որ ընդդիմությունը մի քանի ճակատով կմասնակցի ընտրություններին ու կրելու է: Ամեն ինչ անենք, որ փետրվարի 20-ը լինի Նիկոլի վերջին օրը: Ֆիզիկապես չէ, ինքը դեռ պետք է դատվի «Իմ քայլի» անդամներին Նիկոլի գլխավորությամբ սպասվում է մեծ դատ: Գ.Իսագուլյանն ասաց, որ Լելե-Թեփեի օպերացիայի ժամանակ, որի հրամանն արձակել է անձամբ Աննա Հակոբյանը, 1300 երեխա է զոհվել: «Հիմա այդ երեխաներին մաս-մաս են թաղում, մի քանի անգամ են ծնողներն իրենց երեխաներին թաղում: Հասարակությունը դեռ չի կարողանում դուրս գալ շոկից: Եթե այդ ծնողները դուրս գան այդ վիճակից, որտեղ ուզում է լինի Նիկոլը, նրանց ձեռքից չի կարող ազատվել»,- նշեց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին