▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու համաձայնագրի ստորագրումը՝ հոկտեմբերին. azatutyun.am

Azatutyun.am-ը գրել է. Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարվա հոկտեմբերին: Այդ մասին, ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն, այսօր ասել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը:

«Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մինսկում հոկտեմբերին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահների հերթական հանդիպման ընթացաքում», - գրել է Ղազախստանի արտգործնախարարը Թվիթերում՝ օգտատերերից մեկի հարցին ի պատասխան:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին