▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՏՄ-ն չի հակասում ԵՄ-ի հետ հարաբերություններին

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանն անկախ երկիր է և իր պետական շահերից բխող որոշումներ կայացնելու իրավունքներ ունի:

Դեսպանն ավելացրել է նաև, որ թեպետ Հայաստանը ԵՏՄ անդամ է և  որոշակի պարտավորություններ ունի այդ միության շրջանակներում, սակայն իրենք համոզված են, որ այդ պարտավորությունները չեն խախտվի, և Հայաստանը կզարգացնի իր հարաբերությունները ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրների հետ` չվնասելով միության շահերը:
Ամենայն հավանականությամբ, այս հայտարարության համար հիմք է հանդիսացել մարտի 19-20-ը Երևանում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը, որի արդյունքում համատեղ բանաձև է ընդունվել, ըստ որի հանձնաժողովը լիովին աջակցում է Արևելյան գործընկերության շրջանակում կիրառվող առաջանցիկ տարբերակման մոտեցումը:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, պետք է նշել, որ այն բնավ չի խոչընդոտում ԵՄ հետ հետագա հարաբերությունների զարգացմանը և խորացմանը, քանի որ Հայաստանն ու Եվրոպական Միությունը բավարար հնարավորություններ ունեն հետագա համագործակցությունը շարունակելու համար, ինչի մասին վկայում են, վերջին շրջանում, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ուղղված ակտիվ քննարկումները, որոնք հատկապես ուղղված են արդարադատության համակարգում բարեփոխումներ իրականացնելուն, ինչպես նաև պետական կառույցների արդիականացմանը:

Նարե Սարգսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին