Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Գասպարյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել:
shamshyan.com-ի հետ զրույցում պատգամավորը նշել է, որ կուսակցության անդամների հետ անձնական ոչինչ չունի, ավելին՝ ճանապարհ է անցել նրանց հետ և շարունակում է մնալ նրանց ընկերը, սակայն, կան քաղաքական գերակա հարցեր, ընթացքում տեղի ունեցող գործընթացներից հասկանում ես, որ ճիշտ է՝ անկախ գործունեություն ծավալելը:
«Հիմա ես անկախ պատգամավոր եմ դառնալու»,- ավելացրեց Ռուստամ Գասպարյանը:
Հիշեցնենք, որ մինչ այս կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետրոսյանը: