▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եղել է՝ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարածը հաշտությունով ազատվել է պատասխանատվությունից»․ Ռուսլան Մարանդյան

ՆԳՆ-ն մշակել և հանրային քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որի նպատակը երեխաներին սեռական շահագործումից, սեռական բռնությունից պաշտպանելու լրացուցիչ երաշխիքներ ստեղծելն է։ Մեդիա կենտրոնում հրավիրված «Նոր օրենսդրական միջոցներ՝ ընդդեմ երեխաների սեռական բռնության և շահագործման» թեմայով ասուլիսի ժամանակ քննարկվեց փոփոխությունների հիմանվորումն ու անհրաժեշտությունը։

«Ունեցել ենք դեպքեր, երբ 14-ից 16 տարեկան երեխայի նկատմամբ կատարված սեռական ոտնձգության պարագայում կամ այդ բնույթի հանցագործության պարագայում հանցանք կատարած անձը հաշտության հիմքով ազատվել է պատասխանատվությունից»։ Այս մասին հայտնեց ՆԳՆ Իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։
Նա նշեց, որ 14-16 տարեկան երեխաները իրենց սոցիալական զարգացվածության մակարդակով, ֆիզիոլոգիական հատկանիշներով, մտավոր ունակությունների բերումով սահմանափակ գործունակ են և հաշտության պարագայում պետք է լինի լիարժեք գիտակցված ինքնուրույն կամարտահայտնություն, որը այդ տարիքի երեխաների մոտ չի կարող լինել։
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանն էլ նշեց, որ երբ որևիցե դատարան, որևիցե քննիչ կիրառում է երեխայի լսված լինելու իրավունքը, նա չպետք է դա կիրառի որպես բացարձակ ճշմարտություն, այլ պետք է դա կիրառի երեխայի լավագույն շահից ելնելով։ «Շատ պարզ, պրիմիտիվ օրինակ բերեմ․ եթե փոքր երեխան ասում է «չեմ ուզում սուպ ուտեմ, ուզում եմ միայն կոնֆետ ուտեմ», որևիցե ծնող չի համաձայնվում դրան, հետևաբար եթե երեխան ասում է «համաձայնվել եմ սեռական հարաբերություն ունենամ», դա բացարձակապես չի նշանակում, որ իր համաձայնությունը կշռադատված է»,- ասաց Թումասյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին