▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԽԽՎ նախագահը ևս մեկ անգամ իր «հավատարմությունն» է հայտնել Ադրբեջանին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը ևս մեկ անգամ իր «հավատարմությունն» է հայտնել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում պաշտպանելով Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։

Ադրբեջանի լոբբիստ համարվող ԵԽԽՎ նախագահը մայիսի 19-20-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 44-րդ լիագումար նիստին։ Ագրամունտը վեհաժողովում հանդես է եկել ելույթով, ինչպես նաև ունեցել է երկկողմ մի շարք հանդիպումներ, որոնց թվում է եղել նաև Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովը։

Ասադովի հետ հանդիպմանը Ագրամունտը, ըստ ադրբեջանական APA-ի, ասել է, թե՝ ԵԽԽՎ-ի և անձամբ իր դիրքորոշումն այն է, որ «հայ-ադրբեջանական հակամարտությունը», ինչպես նաև մյուս բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն երկրների տարածքային ամբողջականության սկզբունքով։

«Այս տեսակետի համար ես խիստ քննադատության եմ արժանանում հայկական և անգամ որոշ խորհրդարանականների կողմից։ Սակայն ինձ համար դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ ես համոզված եմ իմ դիրքորոշման արդարացիության մեջ։ Ինձ համար հիմնական հարցը կայանում է նրանում, որ հակամարտությունն արագ կարգավորվի, ինչի համար ես կներդնեմ իմ բոլոր ջանքերը»,- ըստ APA-ի, ասել է Ագրամունտը։

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին