▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Քեզ համար, Հայաստան» խորագրով ամենամյա հեռուստամարաթոնն իրականացվում է արդեն 27-րդ անգամ։  «Հեռուստամարաթոն-2024»-ի ողջ հասույթն այս անգամ ուղղվելու է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են սահմանային համայնքներում խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցումը, համայնքային բժշկական նոր կենտրոնների կառուցումը, սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը և այլն։
Նախագծում կա նաև բնակելի ավանների կառուցում՝ 44-օրյա պատերազմում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց, նրանց ընտանիքների և արցախցի գորգագործների համար։
Ֆասթ Բանկը կարևորում է երկրի կայուն զարգացումն ու առաջնորդվում է սոցիալական  պատասխանատվության արժեքներով։

Ընկերությունը բազմիցս իրականացրել է բարեգործական նախագծեր և շարունակելու է աջակցել  Հայաստանում ամենատարբեր ոլորտներում խնդիրների լուծմանը։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։

Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին