▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Հրազդան քաղաքի մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Հրազդան քաղաքում գործող մասնաճյուղը։ Հրազդան քաղաքի Ֆասթ Բանկի երկհարկանի մասնաճյուղը համալրվել է ժամանակակից տեխնոլոգիաներով, ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները հաճախորդների սպասարկումը դյուրին և արագ կազմակերպելու համար։ Ֆասթ Բանկի հաճախորդներն այստեղ կարող են կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ, ձեռք բերել պարտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում և այլն: 

Ֆասթ Բանկի «Հրազդան» մասնաճյուղի կառավարիչ Ռոբերտ Բադալյանն ասել է․ «Տարին ամփոփում ենք դրական փոփոխություններով և մեր մասնաճյուղի հաճախորդների համար լավ լուրերով: Հրազդան մասնաճյուղը վերաբրենդավորվել է և այսուհետ հաճախորդներին սպասարկելու է ավելի հարմարավետ միջավայրում: Արագ և որակյալ սպասարկում ապահովելու համար մասնաճյուղը հագեցած է անհրաժեշտ բոլոր միջոցներով, և ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՝ աշխատելու ենք 24/7 գրաֆիկով»:

Հրազդան մասնաճյուղի վերաբրենդավորումը նպատակ ունի մարզում շեշտադրել Ֆասթի բանկի ներկայությունը՝ հաճախորդներին առաջարկելով նոր որակի սպասարկում: Բանկը վերջին ամիսներին ակտիվորեն իրականացնում է ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային մասնաճյուղերի վերաբրենդավորման աշխատանքներ՝ նպատակ ունենալով բոլոր մասնաճյուղերում ապահովել հարմարավետ, բարձր որակի սպասարկում` հընթացս նաև մեծացնելով ծառայությունների շրջանակը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին