▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆեյսբուքում մի դեղնակտուց գրել է` «էդ չէր ձեր Միայնակ Գայլը, պարտվեց»

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Ֆեյսբուքում մի դեղնակտուց գրել է` «էդ չէր ձեր Միայնակ Գայլը, պարտվեց»:

Բալիկ ջան, Միայնակ գայլը էն ժամանակ, որ ռազմի դաշտում վիրավորվում ու կանգնում էր նորից, որ քո երիտասարդ ծնողները պաշտպանված լինեն, վստահ լինեն, դու դեռ ծնված չէիր: 

Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլը) երբեք չի պարտվել, ընկել է, բայց չի ծնկել, միշտ ոտքի է կանգնել, անգամ երբ ոտքից խփել են...

Ազատություն ոչ թե Խանդոյանին ու թասիբով 257 ծաղկահովիտցիներին, այլ Ծաղկահովիտին, Հայաստանին ու մեջքները ծռած բոլոր մեր հայրենակիցներին:

Հ.Գ. Էս տեսանյութն Արայիկի մասին է, դնում եմ պատիս, որ հոգով մանրապճեղներն ուսումնասիրեն»:


Դավիթ Սանասարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին