▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՖԻՖԱ-ի պաշտոնյան Քաթարում խոստովանել է, որ նույնասեռական է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) հասարակայնության հետ կապերի տնօրեն Բրայան Սուոնսոնը ելույթ է ունեցել կազմակերպության ղեկավար Ջանի Ինֆանտինոյի մամուլի ասուլիսի ավարտին։ Նրա խոսքերը փոխանցում է The Sun-ը։

«Այն օրվանից, երբ սկսեցի աշխատել ՖԻՖԱ-ում, ես տեսել եմ բազմաթիվ քննադատություններ Ինֆանտինոյի հասցեին, այդ թվում՝ ԼԳԲՏ համայնքի կողմից՝ կապված Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության հետ: Բայց ուզում եմ ասել, որ այստեղ լինելով, ես ինձ հարմարավետ եմ զգում որպես գեյ: Մեզ վստահեցրին, որ այս աշխարհի առաջնությունում բոլորին ուրախ կլինեն տեսնել»,- ասել է Սուոնսոնը:

Աշխարհի առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 20-ին և կտևի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 18-ը։ Աշխարհի առաջնությունը կանցկացվի հինգ քաղաքների ութ մարզադաշտերում։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա Ազգային մարզադաշտում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին