▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանցիսկոս պապը Հայաստան է գալիս բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ

Հռոմի Սրբազան Քահանայապետ Հայաստանում կլինի այսօր՝ հունիսի 24-ին, Երևանի ժամանակով 15:00-ին:

«Ֆրանցիսկոս պապը գալիս է բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ: Նրան ուղեկցելու է 83 լրագրող տարբեր երկրներից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ այսօր տեղի կունենա նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը Էջմիածնի Մայր Տաճարում, ապա կտեղափոխվեն ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ Հռոմի Պապը և Հայաստանի Նախագահը հանդես կգան ելույթներով:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին