Արդեն տեղեկացրել ենք, որ թուրքական ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի Հայոց ցեղասպանության մասին պատմող The Cut («Խզում») ֆիլմը դեկտեմբերի 5-ից ցուցադրվում է թուրքական կինոթատրոններում: Ավելին` Թուրքիայում մտցվել է տարիքային սահմանափակում, և ֆիլմը կարող են դիտել միայն 18-ը լրացած մարդիկ` այն դեպքում, որ Եվրոպայում ցուցադրվելու ժամանակ տվյալ ֆիլմը +12 նշագրմամբ է եղել:
Այսօր The Cut («Խզում») ֆիլմը ցուցադրվելու է նաև Ֆրանսիայի մի շարք քաղաքաների կինոթատրոններում:
Հատկանշականն այն է, որ ֆիլմի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի խոսքով` իրեն ամենևին չեն անհագստացնում իր հասցեին հնչած մեղադրանքները, քանի որ 7 տարիների ընթացքում նա պատրաստել է իրեն այդ ամենին: «Սկզբնապես ֆիլմի նպատակն էր, որպեսզի այն հավանեին մայրս, հայրս, Թուրքիայում ապրող ընկերներս, միեւնույն ժամանակ, նաեւ հայ հասարակությունը, Հայաստանը եւ սփյուռքը: Ես այս ճամփորդությունը սկսեցի ինձ հարց տալով՝ ո՞վ է ճանաչում եւ չի ճանաչում Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը»:
Հիշեցնենք, որ The Cut («Խզում») ֆիլմի հիմքում Մարդինից Նազարեթի պատմությունն է, ով ցեղասպանությունից փրկվելով՝ փորձում է գտնել ընտանիքին՝ Միջագետքի անապատներից հասնելով Հավանա: