▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիայի նախագահն արիության համար պարգևատրել է հայազգի դասախոս Մարկ Մուղալյանին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պարգևատրել է օգոստոսի 21-ին Ամստերդամ-Փարիզ գնացքում ահաբեկչական ակտը կանխարգելած հայ դասախոս Մարկ Մուղալյանին՝ ի նշան նրա ցուցաբերած արիության. այս մասին տեղեկացնում է 100lives.com–ը։

Հիշեցնենք, որ Մարկ Մուղալյանը հերոսաբար պայքարի մեջ էր մտել Ամստերդամ-Փարիզ ճեպընթաց գնացքում ուղեւորների վրա հարձակված հանցագործի հետ։

Հավելենք, որ Մարկ Մուղալյանը ծագումով հայ է և որպես դասախոս  աշխատում է Փարիզի Սորբոնի համալսարանում: Նրա  ընտանիքն ապրում է ԱՄՆ Վիրջինիայի նահանգում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին