Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտարարել է, որ երկրում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով BFMTV-ին:
Ֆրանսիայում, ըստ ԱՀԿ-ի տվյալների, գրանցվել էր վարակման 12 դեպք, մեկ մարդ էլ մահացել էր:
«Ֆրանսիայի տարածքում այլևս կորոնավիրուսով հիվանդ մարդ չկա: Վարակն այլևս չի տարածվում: Վերջին հիվանդը, որը գտնվում էր Լիոնի հիվանդանոցում, ապաքինվել է և դուրս գրվել: Նա այլևս վարակի տարածման առումով վտանգ չի ներկայացնում և վերադարձել է տուն»,- ասել է Վերանը: