Ֆրանսիայի իշխանությունները Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո եռօրյա սուգ են հայտարարել երկրում։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մանուել Վալսը՝ Ելիսեյան պալատում անվտանգության խորհրդի նիստից հետո։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Նիսում մարդկանց բազմության մեջ է մխրճվել մի բեռնատար, որից հետո վարորդը սկսել է կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանների կողմից: Այս պահին զոհերի թիվն արդեն հասել է 84-ի, վիրավոր է ավելի քան 120 մարդ, որոնցից 54-ը` երեխաներ: Վիրավորներից 18-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: