|
ՔՊ նիստից առաջ լրագրողի՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գրառման հետ կապված հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չցանկացավ մեկնաբանել, միայն ասաց. «Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»:
Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում հանդիպել է նախարարների, պատգամավորների և մարզպետների հետ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողներին ասել է, որ ընթացիկ հանդիպում է: Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ գրելով. «Կարծում եմ` ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:
|
Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞. Նիկոլ Փաշինյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



