▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը կատակել է. Վարդան Ղուկասյանը՝ բարի մարդկանց կորոնավիրուսով չվարակվելու մասին

Հիմա ում որ կպել է էդ վիրուսը, մենք չենք կարող էդ մարդկանց ասել՝ բարի չեն: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե կորոնավիրուսը բարի մարդկանց չի կպնում:

Վարդան Ղուկասյանը նկատեց, որ Ծառուկյանը կատակել է:

Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, որով դատավորների տարիքային շեմը 28 տարեկանից դառնում է 25, Վարդան Ղուկասյանն ասաց. «25 տարեկանն ինչքան էլ ուզում է խելացի լինի, ինչքան էլ կարմիր դիպլոմով ավարտած լինի, պետք է կյանքի ապրելու փորձ ունենա: Տարիքը շատ կարեւոր է, որովհետեւ մարդկանց ճակատագրերի հետ են կապված դատավորների որոշումները եւ ավելի լավ կլինի, եթե մի քիչ համբերեն»,-ասաց նա:

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին