▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը մի քիչ էլ ջղայնացավ վրաս. «Առինջ մոլ»-ՊԵԿ կրքերը հանդարտվել են

armtimes.com-ը գրում է. ԲՀԿ նախագահԳագիկ Ծառուկյանի եւ Պետեկամուտների կոմիտեի հարաբերությունները, կարծես թե, թեւակոխել են համերաշխության դաշտ: Դա է վկայում այն, որ «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի աշխատակիցներին այլեւս չենք տեսնում փողոցներում, ինչպես նաեւ գրեթե չեն հանդիպում «Առինջ մոլ»-ի աշխատակիցների եւ ՊԵԿ-ի ճնշումների մասին մամուլի հրապարակումները:

ԱԺ պատգամավոր, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանին մոտ 5 օր առաջ հարցրեցինք, թե արդյո՞ք ՊԵԿ-Գագիկ Ծառուկյան հարաբերությունները կարգավորվել են: Տոնոյանը խոստացավ պարզել անձամբ Գագիկ Ծառուկյանից, սակայն մինչ օրս դեռ այդ հարցը պարզել նրան հավանաբար չի հաջողվել, քանի որ այդ օրվանից առ այսօր Իվետա Տոնոյանը մեր զանգերին չի պատասխանում:

Խնդրի վերաբերյալ զրուցեցինք «Առինջ մոլ»-ի աշխատակիցների բողոքի ակցիաները կազմակերպող, «Համերաշխություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ներսիսյանի հետ:

-Պարոն Ներսիսյան, «Առինջ մոլ»-ի եւ ՊԵԿ աշատակիցների հարաբերությունները լուծվեցի՞ն:

-Ճիշտն ասած հիմա բանակցություների փուլում ենք: Հիմա խնդրել ենք պարոն Մելքումյանին (ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյան, հեղ.) եւ տարբեր կուսակցություններին, որ տնտեսագետների խումբ ստեծվի, մենք էլ հիմա ստորագրահավաքով ենք զբաղված: Ես 50 հազար ստորագրությամբ կմոտենամ պարոն Մելքումյանին եւ «Ելք» դաշինքին, նրանք էլ են արձագանքել, չի արձագանքել ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, սպասում ենք՝ տեսնենք: Տնտեսագետների հանձնախումբ ստեղծենք եւ 2018 թվականից ուժի մեջ մտնող «Հարկային օրենսգրքում» փոփոխություն մտցնենք: Տնտեսագետները Հայաստանի իրավիճակին ավելի լավ գնահատական կարող են տալ, քան մենք: Դրա համար փորձում ենք տնտեսագետների եւ ավելի մեծ փորձ ունեցող մարդկանց հետ համագործակցենք: «Համերաշխություն» հկ-ն այդ գորընթացի մեջ է:

-Հիմա հարկային աշխատակիցները ձեզ էլ չե՞ն անհանգստացնում:

-Ճիշտն ասած այս րոպեին չեն անհանգստացնում, ուղղակի ՀԴՄ ստուգումներ են անցկացնում, բայց խաղաղ պայմաններում:

-Մի խոսքով, լարվածություն էլ չկա:

-Չէ, լարվածություն չկա, առաջադիմություն ենք նկատում եւ փորձում ենք տնտեսագետների հետ այդ հանձնախումբը ստեղծել, որպեսզի նոր օրենսգրքում փոփոխություններ անենք: Միգուցե ավելի խելամիտ բաներ գտնենք, որ հարմար կլինի այսօրվա Հայաստանին:

-Ձեր կարծիքով ո՞րն է ՊԵԿ-ի մոտեցման փոփոխության պատճառը:

-Տեսան երեւի, որ արդեն ժողովուրդը հունից դուրս է գալիս, դա է պատճառը:

-Մամուլում հրապարակումներ եղան, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարի են եկել «Առինջ մոլ»-ի հարցում:

-Համերաշխություն հկ-ն քաղաքականությունով չի զբաղվում, եւ ճիշտն ասած ես ներկա չեմ եղել, որպեսզի իմանամ՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ:

 

-Գագիկ Ծառուկյանի եւ ձեր կազմակերպության անդամների միջեւ «Առինջ մոլ»-ի եւ հարկայինի հացով քննարկում եղե՞լ է:

-Վերջին օրերին չի եղել, մի երեք ամիս առաջ ասում էր (Գագիկ Ծառուկյանը, հեղ.)՝ Արմեն ջան, աշխատեք ամեն ինչ, ինչ անում եք, հանգիստ կերպով անեք, մի քիչ էլ, ճիշտն ասած, ջղայնացավ վրաս, որ ժողովուդը խի է ոտի հելնում, էս էն, այդպես: Նման խոսակցություն եղել է ու դա է եղել մեր վերջին խոսակցությունը մի երեք ամիս առաջ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին