▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի համար Միհրանը հաղթող է և արժանանալու է ոսկե մեդալակրին վայել պարգևատրման

 

 

 

 

 

 

Lurer.com-ը գրում է. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անդրադարձ էր կատարել 66 կգ քաշային հունահռոմեական ոճի եզրափակիչ՝ Միհրան Հարությունյան-Դավոր Շտեֆանեկ գոտեմարտին, որը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դարձել։

Այս առնչությամբ կայքը զրուցել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով նշել է հետևյալը.

«Ինչպես ողջ միջազգային հանրության, համաշխարհային հեղինակավոր սպորտային լրատվամիջոցների, այնպես էլ ՀԱՕԿ և անձամբ Գագիկ Ծառուկյանի համար Միհրան Հարությունյանն Օլիմպիական խաղերի հաղթող է և ոսկե մեդալակիր։ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ Միհրանին Հայաստանում պաշտոնապես դիմավորելու և պարգևատրելու են հենց որպես ոսկե մեդալակրի։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի համար Միհրանը ոսկե մեդալակիր է և արժանանալու է ոսկե մեդալ նվաճած մարզիկին վայել ընդունելության և պարգևատրման»։ 

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին