Asekose.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջերս մի առիթով Գագիկ Հարությունյանը նեղ շրջապատում խոստովանել է, որ ԲԴԽ նախագահ դառնալով՝ կարծես մի մեծ բեռից է ձերբազատվել։

Նա նշել է, որ դեռ 2015-ից սկսած չէր մտածել իշխանափոխության հնարավորության մասին, այլապես այդքան շռայլորեն չէր վատնի պետական գումարները։ Մեր աղբյուրը նշում է, որ 2015-ից 2017-ն ընկած ժամանակահատվածում Սահմանադրական դատարանից ամենաշատ գործուղումների մեկնած անձը բնականաբար Գագիկ Հարությունյանն է։ Այդ ընթացքում պետական միջոցներից նրա գործուղումների վրա մեկ տարվա ընթացքում 30 մլն դրամից ավելի գումար է ծախսվել։ Ընդ որում որոշ դեպքերում, ճշտվող լուրերի համաձայն նա արտերկիր է մեկնել իր ընտանիքի անդամներից մեկի ուղեկցությամբ՝ դարձյալ պետական միջոցների հաշվին։
Այս հրապարակմամբ Սահմանադրական դատարանի ներկայիս ղեկավարության ուշադրությունն ենք հրավիրում Asekose.am-ին հասած լուրերի իսկությանն արձագանքելու փաստին, ինչպես նաև հրապարակային խնդրում ենք տեղեկություն տրամադրել ՍԴ նախագահ եղած վերջին տարիներին նրա գործուղումներին հատկացված գումարի չափի մասին։


