Սուրեն Շահվերդյանի և Դավիթ Վարդանյանի «Չէին սպասում» հեռուստահաղորդման հերթական թողարկումը՝ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի մասնակցությամբ, աչքի է ընկել նաև հյուրի հումորով, որի մի դրված վերաբերում էր «Ելք» դաշինքի ղեկավարներից, Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
Խոսելով ընդդիմության հանրահավաքների ժամանակ հաճախ նկատվող անձրևային եղանակներից, հեղինակը հարցնում է՝ «Փաստորեն,ձեր մա՞տն է խառն այդ գործին» ու խորհուրդ է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը նախքան ցույց կազմակերպելը կապվի Գագիկ Սուրենյանի հետ: Վերջինս էլ կատակում է՝ «Չէ, թող ասի «Ելք» կա և երկինքը կբացվի»:
Այդ հատվածը կարող եք դիտել 24-րդ րոպեից: