Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «2018-ին ես դուրս էի եկել հարկայինի գագոների դեմ պայքարելու, նրանց թալանների դեմ պայքարելու։
Սրանց դեմ ես պայքարել եմ տասնյակ տարիներ։ Նույնիսկ սերժիկների իշխանության ժամանակ, մեր բերած փաստերի ճնշման տակ նաև, աշխատանքից հեռացվեցին սրանցից ոմանք։ Մի բան հաստատ է, ոչ ես, ոչ էլ ցույցերին մասնակցած մտածող մարդկանց մեծամասնությունը նիկոլների ու նրա ընկերների համար չէին փողոց դուրս եկել, տո սկի չէինք էլ ճանաչում նրանց մեծամասնությանը։
Ամբողջ Հայաստանում միայն նորածին մանուկները չգիտեին գագոների թալանների մասին, բոլորս էինք կուշտ ու զզված դրանցից։
Ու հիմա, իրենց արդար ու մաքուր հռչակող իշխանությունների օրոք, գագոները հյուրանոցներ են բացում, նախարարների հետ են նստում ելնում, և համարվում են ՀՀ էլիտա։ Իսկ իշխանության առաջնային խնդիրն է հասարակ-աշխատավոր քաղաքացուն թրի տակ պահելն ու մաքսիմալ հարկաքեռթ անելը։
Հողերս ձեր բոլորի գլխին միասին, դուք բոլորդ գագոներ եք ինձ համար՝ ԲՈԼՈՐԴ»։
«Գագոները հյուրանոցներ են բացում, նախարարների հետ են նստում, ելնում»․ Սամսոն Գրիգորյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet