▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալիպոլիի այսպես ասած տոնակատարությունները հետաձգվում են. հիմա ի՞նչ է անելու Եղիսաբեթ 2-րդը

Չանքկալեի կամ Գալիպոլիի այսպես ասած տոնակատարությունները հետաձգվում են, քանի որ ընդամենը հինգ երկիր է ամենաբարձր մակարդակով համաձայնել ներկա գտնվել այդ տոնակատարություններին: Իսկ մնացածը, հասկանալիորեն, նախընտրել են իրենց մասնակցությունը բերել Հայոց Ցեղասպանության Հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին: Հիմա, ամեն ինչ մի կողմ դրած, մի հետաքրքիր հարց. Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդը, ինչպես հայտնի է, իր համաձայնությունն էր տվել Գալիպոլիի հաղթանակի տոնակատարություններին մասնակցելու համար: Հիմա ինչ է անելու: Ոնց է նման անհարմար վիճակից դուրս գալու: Արդյոք Բուկինհեմյան պալատը կամ Դաունինգ Սթրիթն արդեն ստեղծված տհաճ վիճակից դուրս գալու սցենարներ ունեն պատրաստած, թե դեռ սպասում են դեպքերի հետագա զարգացումներին, որպեսզի ըստ այդմ կողմնորոշվեն: Ամեն դեպքում Միացյալ Թագավորությունում բնակվում են բավական մեծ թվով հայեր, որոնք քիչ ազդեցություն չունեն: Ու այս արարքից հետո, երբեք չպետք է զարմանալ, եթե բրիտանահայերը համալերն Միացյալ Թագավորության հակամիապետականների շարքերը: Չէ որ Գալիպոլիի տոնակատարություններին մասնակցելու Եղիսաբեթ թագուհու համաձայնությունն ուղղակի վիրավորանք է բոլոր հայերի համար, վիրավորանք` ուղղված համազգային-համահայկական այնպիսի մի նվիրական հիշատակի դեմ, ինչպիսին Հայոց Ցեղասպանության հարցն է:

Արման Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին