▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանը պարտավոր է անհապաղ բողոքի նոտա հղել

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պարտավոր է անհապաղ բողոքի նոտա հղել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարություն, ինչպես նաեւ՝ բոլոր այն միջազգային կազմակերպությունների քարտուղարություններին, ովքեր պատրաստվում են Բաքվում կազմակերպել որեւէ միջոցառում:

«Ազգային ժոովի նախագահ Գալուստ Սահակյանը պարտավոր է անհապաղ բողոքի նոտա հղել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարություն, ինչպես նաեւ՝ բոլոր այն միջազգային կազմակերպությունների քարտուղարություններին, ովքեր պատրաստվում են Բաքվում կազմակերպել որեւէ միջոցառում: Պահանջը մեկը պետք է լինի՝ այդ երկրում չկազմակերպել իրենց միջոցառումը, քանի որ նրանք ոչ միայն ունակ չեն քաղաքակիրթ ընդունելու հակառակորդ երկրի ներկայացուցիչներին, ոչ միայն վիրավորում են նրանց մարդկային ու ազգային արժանապատվությունը, այլեւ անգամ սպառնալիքներ են տեղում, ինչպես այսօր Թևան Պողոսյանի հասցեին է հնչել: ՆԱՏՕ-ի ԽՎ-ին ու նրանց պետք է հիշեցվի նախկին միջադեպերը (2012թ. Եվրանեսթ ԽՎ, 2004թ.ՆԱՏՕ-ի Ռոուզ Ռոութ սեմինար եւ այլն), որ այդ երկիրը ուղղակի վտանգ է ներկայացնում բոլորին, իսկ նման միջոցառումները ավելի են ուժեղացնում ռազմատենչ ու ֆաշիստ վարաչխմբին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին