▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալո՛ւստ, տալը դա հանձնելը չէ, իսկ հանձնելն այն է, ինչ արեցիք ապրիլին. Կարապետ Ռուբինյան

armtimes.com-գրում է. «Վերջերս պարոն Սահակյանի արտաբերած մտքերը լսելիս, ծիծաղից բացի, ցանկություն է առաջանում իր իսկ ոճով հակադարձելու»:

Այս մասին զրույցում ասաց նախկին ՀՀՇ-ական, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը՝ արձագանքելով Գալուստ Սահակյանի այն մտքին, թե 95-ին ՀՀՇ-ից Ղարաբաղն էին պաշտպանում, որ «չհանձնեն հողերը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր խորհրդարանի նիստի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, հայտարարել է. «90-ականներին ՀՀՇ կուսակցություն չկար, ամբողջ ազգը ՀՀՇ էր: Մենք պաշտպանում էինք Ղարաբաղին, որին դուք ուզում էիք տալ»:  

«Դե ո՞նց մի լավ խնդալուց հետո լուրջ՝ գալուստսահակյանական դեմք ընդունելով չասես՝ Գալո՛ւստ, տալը դա հանձնելը չէ, իսկ հանձնելն այն է, ինչը դուք արեցիք այս տարվա ապրիլին՝ 800 հեկտար հող թշնամուն տալով: Այն է, ինչի մասին անամոթաբար խոսում է ձեր կուսակցության ղեկավարը՝ ամեն պատեհ-անպատեհ առիթով շեշտելով 7 շրջան հանձնելու իր, քո ու հանրապետական մյուս պլանկտոնի պատրաստակամության մասին»,- ասաց Կարապետ Ռուբինյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին