▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գավառում տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունների նոր կադրերը՝ առանց մոնտաժման

SHAMSHYAN.com-ը ներկայացրել է ապրիլի 28-ին Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունների տեսանյութը՝ առանց մոնտաժված տարբերակի:

Հիշեցնենք, որ 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում՝ ճանապարհի երթևեկելի գոտում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ էին արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ. Ավետիսյանը և Զ. Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Գավառ ԲԿ» ՓԲԸ: Դեպքի առթիվ 2020թ. ապրիլի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

gavar-1_qvCw8.jpg

2020թ. ապրիլի 28-ին «Գավառ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք հարձակվել էին Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ՝ ծակած-կտրած վերքեր և հեմատիկ շոկ՝ ծանր աստիճանի:

Պարզվել էր նաև, որ Զ. Պարոնիկյանի և Վ. Ավետիսյանի հարազատները և ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Ա. Հայթյանը, Դ. Հայթյանը և Վ. Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ, ներխուժել էին հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել վերջիններիս վրա և փորձել սպանել նրանց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանության միջամտությամբ, հանցագործությունն ավարտին չէին հասցրել և դիմել էին փախուստի:

Կարդացեք նաև՝  Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել, կան բերման ենթարկվածներ. ոստիկանությունը՝ Գավառի դեպքերի մասին 

Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել

Հայտնի են Գավառի ողբերգական դեպքից մահացածների և վիրավորների անունները. նոր մանրամասներ

Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավիրել են հիվանդանոցը. Մարզպետը մանրամասնում է 

Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է 5 անձ. վեճի 9 մասնակցի անուն է շրջանառվում. ՔԿ 

Կադրեր Գավառում տեղի ունեցած ողբերգական սպանություններից

Ես խմել եմ իմ ախպորը սպանողի արյունը. բացառիկ մանրամասներ՝ Գավառում տեղի ունեցած միջադեպից

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին