▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գազելով մարդկանց բերե՞լն է լավ, թե՞ սպառնալով՝ ասֆալտին փռելը». Շարմազանով

 

 

Ազգային ժողովը երկրի օրենսդիր մարմինն է և վարչապետն է հաշվետու օրենսդիր մարմնին, ոչ թե հակառակը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պետք է բանակցություններ սկսի քաղաքական ուժերի հետ արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով, այդ հարցում ՀՀԿ-ում տարբեր կարծիքներ չկան. ««Մենք բոլորս էլ երկխոսության կողմնակից ենք, բայց երկխոսության գնալ չի նշանակում, որ պատրաստ ենք ընդունել այն առաջարկները կամ պնդումները, որոնք անում է կառավարությունն ու վարչապետը:

Այս խորհրդարանն ընտրվել է օրինական, որն ըստ Սահմանադրության աշխատելու ժամկետ ունի մինչև 2022 թվականը: Պետք է պահպանել այդ ժամկետը և գնալ այդ ուղղությամբ»,-ասաց Շարմազանովը:

 

Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի  տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին