▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեւորգ Սաֆարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

a1plus.am-ը գրում է. Դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ մերժեց Գեւորգ Սաֆարյանի պաշտպանի միջնորդությունը նրա խափանման միջոցը փոխելու կամ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, կիրառելու միջնորդությունը:

Աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ՝ դատավորը նիստը հետաձգեց մինչեւ հունիսի 1-ը: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը կալանավորվել է Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներից հետո: Նա դեկտեմբերի 31-ից գտնվում է անազատության մեջ

Ի դեպ, երբ Գեւորգ Սաֆարյանին դատարանի դահլիճ էին բերում, ներկաները սկսեցին ծափահարել եւ վանկարկել՝  «Գեւորգ», «Գեւորգ»:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին