▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում վթարի է ենթարկվել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի պետը. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում ավտովթարի է ենթարկվել քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի պետը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ՝ 42-ամյա Սավիթ Ֆլջյանի վարած УАЗ 3163-175-10 մակնիշի 227 QC 01 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արամ Ճռիկյանի վարած Grand Cherokee մակնիշի 34 VZ 869 համարանիշի ավտոմեքենանրը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ճռիկյանի ուղևորներ՝ համագյուղացիներ, 31-ամյա Արթուր Ճռիկյանն ու 21-ամյա Հասմիկ Հովեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Դ. Ֆլջյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ քննչական բաժնի պետ, կոչումով արդարադատության մայոր է, իսկ վիրավորները ամուսիններ են։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին