Քիչ առաջ Գյումրի են ժամանել ՀՀ կառավարության ու անվտանգության անդամները: Գյումրիի կենտրոնական հրապարակում նրանց դիմավորել են Ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պատշոնյաները: Վերջիններս գիշերելու են Գյումրիի հյուրանոցային համալիրներից մեկում:
Ավելի ուշ ՝ գիշերը Գյումրիում կլինի նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Shantnews.am-ի տեղեկություններով Գյումրիի օդանավակայանում է վայրէջք կատարելու Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը:
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: