Ընդունեք, որ ոչ մեկ անգամ եք ինքներդ ձեզ «բռնացրել» մենախոսելիս: Բնականաբար, այդ պահին շատ եք ամաչել, անգամ անհանգստացել եք հոգեկան վիճակի համար: Բայց, պարզվում է, մենախոսելն օգտակար է ուղեղի համար: Այս եզրահանգմանն են եկել ԱՄՆ Վիսքոնսին-Մեդիսոն համալսարանի գիտնականները:
Փորձի համար մարդիկ փնտրել են իրենց կորցրած իրերը: Այդ ընթացքում հետազոտողները մասնակիցների մի մասին թույլ են տվել մենախոսել, մյուս մասին` ոչ: Արդյունքում, նրանք, ովքեր մենախոսել են, իրն ավելի արագ են գտել:
Փորձագետների կարծիքով մարդու` ինքն իր հետ խոսելը արագացնում է ուղեղի աշխատանքը, բարձացնում է ընկալողականությունը, ուշադրությունը: Իսկ այս դեպքում, ըստ գիտնականների, մարդը հարցի լուծումն ավելի արագ է գտնում. գրում է «Կոմսամոլսկայա պրավդան»: