ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր մամուլի ասուլիսի էի ու քանի որ մամուլի ակումբը մոտ էր՝ որոշեցի ոտքով գնամ: Մամուլի շենքի մոտ մի պապիկ մոտ 70-75 տարեկան կանգնեցրեց.
«Հլա սպասի, դու Գագիկ Սուրենյանը չե՞ս», ժպտալով պատասխանեցի, որ ես եմ: Մեկ էլ պապիկն այլայլվեց ու շատ բարկացած տոնով, բա թե դու գետինը չես մտնում, որ ասում ես այսօր Երևանում +38 աստիճան է: Առավոտյան ժամը 10-ին արդեն իմ պատշգամբում +35 էր ցույց տալիս, ի՞նչ ես մարդկանց խաբում, կամ ումից ես վախենում, որ ասես +45 է կամ +50:
Պատասխանում եմ, որ հարգելիս միգուցե Ձեր ջերմաչափը արևի տակ է եղել, դրա արդյունքում առավոտյան +35 է ցույց տալիս, օդի ջերմաստիճանը չափվում է ստվերում, դա համաշխարհային ստանդարտ է:
«Այ քե՜զզզզզզզ բան, ինչի դու հիմա ինչի տակ ես, արևի տակ չե՞ս քայլում, որ ստվերում ես չափում ջերմաստիճանը» պատասխանում է պապիկը:
«Պապիկ ջան, բա եթե արև չկա, ամպամած է, այդ ժամանակ որտեղի՞ ջերմաստիճանը չափենք, թե այդ օրը ջերմաստիճան չենք չափելու, քանի որ դուք պնդում եք, որ ճիշտը արևի տակ չափելն է«:
«Գլխիդ ջերմաստիճանը չափիր»,-զայրացած պատասխանեց պապիկը և հեռացավ))):
Սիրելի ընկերներ, Ձեզ եմ ներկայացնում Երևանի օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը, որը գրանցվել է 2010 թվականի օգոստոսի 3-ին +42.0 աստիճան: