▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնա՜, այ շիդար, որ մնացորդացից երկիր կառուցենք»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանի գրառումը.

«Յուրաքանչյուր ընտանիքում շրջանառվող բարոյական արժեքների համար պատասխանատու են ծնողները։
Պետությունը մեծ ընտանիք է, ուր երկրի ղեկավարը կամերտոն է, հայր ու դիրիժոր միանգամից։ Նա երկրում թևածող արժեքների ու ներազգային համերաշխության թիվ մեկ գեներատորն է ու պատասխանատուն։
Երկիրը թաղվել է կործանարար ստի, կործանարար ատելության, կործանարար տգիտության, կործանարար ուրացման, կործանարար մատնության, կործանարար ցինիկության, կործանարար լկտիության, կործանարար իռացիոնալիզմի մեջ։
«Տաղանդավոր» սելեկցիայի արդյունքում ջրի երես են ելել մարդկային հնարավոր ամենանողկալի որակները։ Եվ այս ամենն ունի շահառու և պատվիրատու՝ նա, ով Հայաստանում իբրև թե իրականացնում է իշխանություն։
Երկրի ինստիտուցիոնալ ոչնչացմանը հաջորդում է տեսակային ոչնացումը։ Սա ներազգային սպառնալիք է, սա վերջերգ է, որ պետք է ժամ առաջ կանգեցնել։
Գնա՜, գնա՜, գնա՜, ա՛յ շիդար, որ մնացորդացից երկիր կառուցենք․․․»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին