▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնահատեք Պուտինի 800 միլիոն դոլար արժողությամբ շքեղ պալատը Գելենջիկում

 

Facebook-ում  ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի համախոհ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից Գեորգի Ալբուրովը լուսանկար է տեղադրել, որում Սև ծովի ափին իտալական ոճով կառուցված կալվածքն է: Այն անվանում են «Պուտինի պալատ»։
Обозреватель-ը մեջբերելով Ալբուրովի խոսքերը՝ գրում է. «Գնահատեք Պուտինի պալատը Գելենջիկում (այժմ գրանցված է օֆշորում), այն երբեք նախկինում չի հրապարակվել»։
87 հա տարածք զբաղեցնող և 700-800 մլն դոլար արժողությամբ համալիրում ներառված է 2.000 քմ տարածքով պալատ, որը կարող է դիմադրել 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին։ Ներսում կա մարզահամալիր, թատրոն, ամֆիթատրոն,  թեյելու համար նախատեսված տնակ և ուղղաթիռի 3 հարթակ։ Դեպի ծովը և լողափը տանում է 90մ երկարությամբ վերելակ։ Բացի այդ, տարածքում կան եռահարկ գինու գործարան և խաղողի այգիներ։
Աղբյուրը նշում է, որ առաջին անգամ շքեղ պալատի մասին հայտնի էր դարձել 2010-ի վերջին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետերբուրգցի ընկերների գործընկեր Սերգեյ Կոլեսնիկովը բաց նամակ էր գրել այն ժամանակ նախագահ Դմիտրի Մեդվեդևին այն մասին, որ Սև ծովի ափին՝ Գելենջիկ քաղաքի հարևանությամբ, 2005-ից կառուցվում է շինությունների համալիր Պուտինի համար, որի արժեքը կազմում է միլիարդ դոլար, և այդ շինարարության համար ծախսվում են նաև բյուջետային գումարներ։


Facebook-ում  ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի համախոհ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից Գեորգի Ալբուրովը լուսանկար է տեղադրել, որում Պուտինի՝ Սև ծովի ափին իտալական ոճով կառուցված կալվածքն է: Այն անվանում են «Պուտինի պալատ»։

Обозреватель-ը մեջբերելով Ալբուրովի խոսքերը՝ գրում է. «Գնահատեք Պուտինի պալատը Գելենջիկում (այժմ գրանցված է օֆշորում), այն երբեք նախկինում չի հրապարակվել»։ 87 հա տարածք զբաղեցնող և 700-800 մլն դոլար արժողությամբ համալիրում ներառված է 2.000 քմ տարածքով պալատ, որը կարող է դիմադրել 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին։ Ներսում կա մարզահամալիր, թատրոն, ամֆիթատրոն,  թեյելու համար նախատեսված տնակ և ուղղաթիռի 3 հարթակ։ Դեպի ծովը և լողափը տանում է 90մ երկարությամբ վերելակ։ Բացի այդ, տարածքում կան եռահարկ գինու գործարան և խաղողի այգիներ։

Աղբյուրը նշում է, որ առաջին անգամ շքեղ պալատի մասին հայտնի էր դարձել 2010-ի վերջին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետերբուրգցի ընկերների գործընկեր Սերգեյ Կոլեսնիկովը բաց նամակ էր գրել այն ժամանակ նախագահ Դմիտրի Մեդվեդևին այն մասին, որ Սև ծովի ափին՝ Գելենջիկ քաղաքի հարևանությամբ, 2005-ից կառուցվում է շինությունների համալիր Պուտինի համար, որի արժեքը կազմում է միլիարդ դոլար, և այդ շինարարության համար ծախսվում են նաև բյուջետային գումարներ։

 

"Хонка" отдыхает. В сети появилось фото роскошного дворца Путина под Геленджиком - фото 1

Путин построил шикарный дворец на берегу Черного моря вместо "реанимации" медзаведений - СМИ - фото 1

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին