▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնդապետ Արտակ Բուդաղյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Aysor.am –ը տեղեկացնում է, որ  Արտակ Բուդաղյանը այսօրվանից վերականգնողական արձակուրդում է գտնվում: Այս մասին կայքի  թղթակցի հետ զրույցում ասել է Ա. Բուդաղյանի բժիշկ Սևակ Շահբազյանը:

«Նա արդեն առողջ է, բայց ծառայությանը չի կարող առայժմ վերադառնալ: Նրան տրվել է 20-օրյա ռեաբիլիտացիոն արձակուրդ, և եթե նա արդեն չի գնացել, ապա այսօրվա ընթացքում կարող է գնալ»,-ասել է  նա:

Արտակ Բուդաղյանը    հրազենային վնասվածք էր ստացել յարդի շրջանում,  ենթարկվել է 3 վիրահատության: 

Հիշեցնենք, որ Ա. Բուդաղյանը հրազենային վնասվածք էր ստացել  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ, իսկ նրա եղբայրը մահացել էր հրազենային վնասվածքից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին