▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնդապետ Շուշանյանը քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնից 5000 դոլար կաշառք է վերցրել

«Հայկական ժամանակ»-ը գրում է. Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանի կողմից կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով կալանավորված պաշտոնյա Թաթուլ Շուշանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ նա զբաղեցրել է Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, սակայն սկանդալային բացահայտումից հետո Աղվան Հովսեփյանի հրամանով փետրվարի 6-ին ազատվել է աշխատանքից եւ նույն օրը կալանավորվել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի լրագրող Տաթեւ Խաչատրյանի հետ զրույցում ասել է Շուշանյանի պաշտպան Կարեն Թումանյանը: Նա ասել է, որ արդեն իսկ վերաքննիչ բողոք է ներկայացրել Շուշանյանի կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Կարեն Թումանյանը հայտնել է, որ ըստ մեղադրանքի՝ Շուշանյանը Ալավերդցի Վահագնից 5000 դոլար կաշառք է վերցրել: Նա խոսել է Շուշանյանին գաղտնալսելու, ինչպես նաեւ գործի այլ ուշագրավ դրվագների մասին:

Կոչումով գնդապետ Թաթուլ Շուշանյանը ամիսներ առաջ Աղվան Հովսեփյանի կողմից ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, մասնագիտական բարձր պատրաստվածության համար պարգեւատրվել էր «Հավատարմության համար» մեդալով:

Շուշանյանի պաշտպանի հետ զրույցը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին