▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոհ է Բագրատյանից, բավարարված՝ Փաշինյանից.a1plus.am

a1plus.am-ի փոխանցմամբ` քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր ցուցապաստառով գնացել է ՀԱԿ պատգամավոր, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի տան մոտ` նրանից հաշվետվություն պահանջելու. «Ինչու Ստեփան Դեմիրճյան, քանի որ ՀԱԿ պատգամավորական խմբում Մարդու իրավունքների հանձնաժողովում ներկայացուցիչը Ստեփան Դեմիրճյանն է: Մարդու իրավունքներն ինձ ամենահետաքրքրող ու հուզող հարցերն են»: Ստեփան Դեմիրճյանը պարոն Գասպարիի ակցիայի ժամանակ տանը չէր. ժամը աշխատանքային էր, եւ նա կուսակցության գրասենյակում էր,-տեղեկացրել է ակցիային ներկա ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը:

Վարդգես Գասպարին մոտ օրերին բողոքի նմանատիպ ակցիաներ է անելու նաեւ ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի տների մոտ: Նա գոհ չէ, սակայն բողոքի ակցիա չի անցկացնի Լյուդմիլա Սարգսյանի տան մոտ, մասամբ գոհ է Հրանտ Բագրատյանից, եւ միայն լիարժեք բավարարված է Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա անդրադառնում է մարդու իրավունքներին։

 Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին