▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործարար Ռուբեն Վարդանյանը հայկական ընդդիմության տապալման հիմնական պատճառն է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 Գործարար Ռուբեն Վարդանյանը հայկական ընդդիմության տապալման հիմնական պատճառն է: Լինելով Հայաստանում գործող ամենախոշոր գործարարը՝ նա անխոցելի իմիջ ունի: Իր ուղղությամբ ցեխ նետողը անխուսափելիորեն ինքն է ցեխոտվում: Կորտեժ չունի, թիկնազոր նույնպես, որդին առաջնագծում է ծառայել, Ամերիայում աշխատավարձերը բավական բարձր են, բռնում ռեստորան-կազինոյի տեղը դպրոց ա բացում, Տաթևում անհասկանալի փողեր ա ներդնում: Իր հայաստանյան ակտիվները գերազանցում են 1 միլիարդ դոլարը, իսկ եթե ճոխ հաշվենք, 1,5-ն էլ կանցնեն: Չկա Հայաստանում մի գործարար, ում փաստացի ակտիվները նույնիսկ մոտ լինեն այդ թվին: Էն հորինված միլիարդների մասին չի խոսքը, այլ կոնկրետ բալանսի վրա գտնվող, հստակ հաշվառվող թվերի:

Առողջ մարդու մոտ պիտի հարց առաջանա՝ եթե Վարդանյանը ավազակ չի, գող չի, հանցավոր ռեժիմի մասնիկ չի, քաղաքականացված չի, բա ո՞նց ա էս ավազակապետության մեջ դարձել ամենախոշոր ակտիվներով բուրգի ղեկավարը: Ինչո՞ւ ձեռքից չեն խլում, ինչո՞ւ հարկայինը չի ճնշում: Եթե ոչ մի նորմալ մարդ Հայաստանում չի կարա գործ անի, ինչո՞ւ է նա կարողանում: Կամ նա է «աննորմալ» կամ պետությունը այդքան էլ ավազակապետություն չէ, որքան ոմանք կցանկանային, որ լիներ... Չկա մեկը, ով ընդդիմության գործերի մեջ էսքան ք***ծ լինի, ինչքան Ռուբեն Վարդանյանը: Ծռերը սխալ տեղից էին սկսել, պիտի Վարդանյանին խփեին...

Արթուր Դանիելյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին