▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գործը քաղաքական պատվեր է, որը ջանասիրաբար ներկայացնում է դատախազության ներկայացուցիչը». Սերժ Սարգսյան

 

«Գործը քաղաքական պատվեր է, որը ջանասիրաբար իրականացնում է այստեղ ներկա դատախազության ներկայացուցիչը»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ, իր խոսքում, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նշենք, որ այսօրվա դատական նիստում ուսումնասիրվում են գործում առկա փաստաթղթերը։

«Մենք ապացուցեցինք դատական նիստերի դահլիճում, որ դատախազը փորձ էր անում այլ քրեական գործից այլ տվյալներ բերել ու մտցնել այս գործի մեջ, ինչը բոլորիս մոտ տարակուսանք առաջացրեց այն մտայնությամբ, որ ոչինչ չէր ապացուցում այս գործում։ Ուղղակի փորձ էր արվում «Ֆլեշ» ընկերության անունը ևս մեկ անգամ շրջանառության մեջ դնել այս գործում։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստեց, որ սա քաղաքական պատվեր, քաղաքական հիմք ունեցող քրեական գործ է»,- Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում, լրագրողների հետ զրույցում, ասել է Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Հարցին՝ Սերժ Սարգսյանը մեղադրվում է միայն Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիմնա վրա՞, պաշտպանն արձագանքել է․ «Պարոն նախագահը մեղադրյալի կարգավիճակում է ինչ-որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող անձանց ցանկությունների հիման վրա»։ Նա հավելել է, որ իր խոսքն ուղղված չէ Սերգո Կարապետյանին։

Հիշեցնենք՝ Երևանի Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործի քննությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին