▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործել է ինչքան շատ փող, էնքան շատ վարկանիշ բանաձևը

Ազգային Ժողովի այսօրվա նիստի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման» քննարկմանը, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց իշխանությանը՝ չհամառել և ընդունել իրենց առաջարկը։

«Տարածքային ռեյտինգային ընտրակարգը ցույց տվեց իր բացարձակ ապաքաղաքական լինելը։ Տեղի ունեցան ընտրություններ, ոչ թե կուսակցությունների գաղափարների, բրենդների, ծրագրերի միջև, այլ տեղի ունեցավ ռեսուրսների պայքար։ Անգամ ՀՅԴ-ն պաշտպանեց մեր առաջարկը՝ հանել տարածքային ցուցակները, անցնել համամասնական ընտրակարգի»։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարությանն էլ կարծիք է հայտնել, որ անգամ ուրիշ ընտրակարգով էլ հնարավոր չէ գնալ ընտրության, եթե չի լուծվում կաշառքի խնդիրը։ «Օրինակ՝ պատկերացնում եմ, թե ինչպես կարելի է փող բաժանել համամասնական ընտրակարգի պարագայում։ Ցանկացած ընտրակարգի պարագայում էլ կարելի է փող բաժանել, որքան համակարգը փոխվում է, փող բաժանելու պրոցեսը, անձինք, բոլորը փոխվում են։ Ես չեմ կարծում, որ մինչև մյուս ընտրությունները մենք կունենանք վստահելի ընտրակարգ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին