▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործն արված է.Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փաշինյանին

2018 թվականի մարտի 2-ին Ազգային Ժողովի կողմից ՀՀ նախագահ  ընտրված Արմեն Սարգսյանն այսօր Աժ հատուկ նիստի ժամանակ ստանձնեց ՀՀ նախագահի պարտականությունները:

Երդման արարողությունից հետո «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց.

«Էլի կեղծիքի վրա հիմնված բայց նոր ընտրակարգ ունենք: Ամեն դեպքում շնորհավորում եմ Արմեն Սարգսյանին, հույս ունենք, որ թեկուզ սահմանափակ լիազորություններով, բայց իր փափուկ խոսքով, դիվանագիտական, պետական գործով փոփոխության առաջարկ կանի մեր երկրին»:

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնությանն ու այսօր` ապրիլի 8-ին, դրան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի միանալուն, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց.

«Փա՛ռք Պարույր Հայրիկյանին, նա մեծ ավանդ ունի մեր անկախության կերտման մեջ, ողջունում ենք «Իմ քայլը» նախաձեռնությունը: Կապ չունի նրանց հետ քայլում ենք, թե չէ, մենք ժողովրդի իրավունքներին հետամուտ ենք լինելու: Քաղաքից քաղաք, գյուղից գյուղ անցնելը մեր տարերքն է եղել, և Նիկոլի արածն այնքան էլ աննախադեպ չէ: Ես գնահատում եմ նրա աշխատանքը, բայց այդ գործն արված է ուրիշների կողմից, հիմա իրենք են անում ու ճիշտ են անում: Մեր սխալն այն էր, որ չկարողացանք համախմբել ընդդիմադիր տարբեր հոսանքներին, մտավորականներին»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին