▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին բերման են ենթարկել ՀՔԾ

Գորիսի համայնքապետ Առուռ Առուշանյանին այս պահին բերման են ենթարկում ՀՔԾ։ 

Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ն:

Հիշեցնենք, որ նրան մեկուսացնելու ուղղությամբ իշխանությունները սկսել են խորհրդարանական արտահերթ ընտրություններից անմիջապես հետո՝ ի կատարումն Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումի առ այն, որ պատժելու է իրեն ընդդիմացող համայնքապետերին։

Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանն արդեն երրորդ օրն է չունի պաշտպան՝ զրկվելով արդյունավետ պաշտպանության իրավունքից։ Քննությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները գործարք են առաջարկել Ավետյանին, համաձայն որի՝ Ավետյանը ցուցմունք կտա Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ, ինչի դիմաց ազատ կարձակվի։ 

Կասկածելի հանգամանքներում Լ.Ավետյանի պաշտպանությունն ստանձնելու համար փաստաբան գտնել չի հաջողվել, ուստիեւ առավոտյան նշանակված դատական նիստը, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել նրա ձերբակալության դեմ բողոքն ու որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը։

Ի սկզբանե Լուսինե Ավետյանի պաշտպանությունն իրականացնում էր փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, որն էլ վիճարկել էր Լ.Ավետյանին ձերբակալելու իրավաչափության հարցը, սակայն այսօր «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նա հայտնել է, որ դադարեցրել է պաշտպանությունը՝ զերծ մնալով որեւէ հավելյալ մեկնաբանությունից։ Տեղեկություններ կային մասնագիտական որակներով աչքի ընկնող մի քանի այլ փաստաբանների հնարավոր ներգրավման մասին, սակայն վերջիններս եւս «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են, որ համաձայնություն ձեռք չի բերվել։ Ի վերջո, փորձ է արվել հանրային փաստաբան ներգրավել, սակայն առավոտյան չի հաջողվել դա ապահովել։

Նիստը շարունակվելու է այսօր երեկոյան ու դեռ պարզ չէ՝ փաստաբան կմասնակցի, թե ոչ։

«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախաքննական մարմնին հաջողվել է «գործարք»-ի գնալ եւ արգելանքի տակ պահելու սպառնալիքների միջոցով կիսատ-պռատ ցուցմունքներ ձեռք բերել Գորիսի համայնքապետի դեմ, ընդ որում՝ նման սպառնալիքներով նախազգուշացվել են մի շարք բնակիչներ, որոնցից ոմանք հարցաքննվել են որպես վկաներ, իսկ որոշների հետ էլ աշխատել են հետաքննության մարմինները։

Կայքի` ՀՔԾ-ի մոտ կանգնած աղբյուրի փոխանմցամբ, արդեն իսկ որոշում կա Առուշ Առուշանյանին ՀՔԾ հրավիրելու մասին՝ սպասում են հարմար պահի։

Ավելի ուշ  Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց։

Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է, որ Առուշանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

«Սակայն փաստացի նա գտնվում է կասկածյալի կարգավիճակում։ Հրաժարվել ենք ցուցմունք տալուց, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սա Առուշանյանի նկատմաբ քաղաքական հետապնդման շարունակությունն է», - ասել է նա։

Առուշանյանը բերման էր ենթարկվել ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին